Ծնվել եմ գեղասահորդների ընտանիքում, իմ կյանքը մանկուց կապված է եղել այս սպորտաձևի հետ. Սլավիկ Հայրապետյան

Sportx.am-ը զրուցել է երիտասարդ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանի հետ, ով պատրաստվում է մասնակցել Մարտի 22-28-ը Շվեդիայում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը:
Ինչպե՞ս և ինչո՞վ գրավեց այս մարզաձևը Ձեզ, ո՞ր տարիքից սկսեցիք զբաղվել
Ես ծնվել եմ գեղասահորդների ընտանիքում: Իմ կյանքը մանկուց կապված է եղել այս սպորտաձևի հետ, 3,5 տարեկանից կանգնել եմ սառույցի վրա, բայց մարզվել սկսել եմ 10 տարեկանից՝ Մոսկվայում: Պատճառն այն էր, որ Հայաստանում իմ տարիքի միայն ես էի և պետք էր Հայաստանից ներկայացուցիչ լինի միջազգային մրցումներում: Հայաստանում մարզվելու պայմաններ չունենալու պատճառով մեկնեցի Մոսկվա, որտեղ հայրս մարզում էր եղբորս։
Ո՞րն է եղել Ձեր առաջին լուրջ ձեռքբերումը
Առաջին ձեռքբերումներս 12-13 տարեկան հասկանում է եղել, երբ Մոսկվայում մրցումների ժամանակ կարողանում էի հաղթել իմ հասակակից տղաներին։
Նշեք ո՞րն է եղել Ձեր ամենատպավորիչ ելույթը
Ամենատպավորիչ ելույթը ես կնշեմ Ձմեռային Ունիվերսիադան 2019թ. Կրասնոյարսկում: Շատ հաճելի էր, որ մեր հայ համայնքը կազմակերպել էր, ուպեսզի մրցաշարերին ներկա լինեն մեր հայ երեխաները և մեզ մրցումների ժամանակ ոգեշնչում և ուժ էին տալիս։
Կպատմե՞ք, թե ի՞նչ զգացողություններ ունեիք առաջին միջազգային մրցումների ելույթի ժամանակ
Առաջին ելույթս եղել է 2006թ-ին, որին ես մասնակցեցի 10տ. հասակում: Չեմ հիշում այդ մրցումների ժամանակ ինչ էի զգում, քանի որ անցել է 14 տարի, բայց կասեմ, որ այդ մրցումերին գրավեցի վերջին տեղը, չիմանալով լավ սահել և թռչել: Սակայն այն ինձ մեծ ստիմուլ տվեց, որ պետք է ավելի լուրջ զբաղվեմ գեղահասքով և հաղթեմ բոլորին:
Գիտեմ, որ Հունվարի 25-31-ը Զագրեբում պետք է կայանա «Եվրոպայի գեղասահքի առաջնությունը», իսկ Մարտի 22-28 Շվեդիայում տեղի կունենա «Գեղասահքի մեծահասակների աշխարհի առաջնությունը» մասնակցելու՞ եք արդյոք և ի՞նչ ակնկալիքներ ունեք այս մրցաշարերից
Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով չեղյալ է համարվել: Արդեն պատրաստվում ենք աշխարհի առաջնությանը և սպասում ենք միջազգային ֆեդերացիայի որոշմանը և մեծ հույս ունենք, որ փոփոխություններ չի լինի և առաջնությունը կկայանա:
Առաջիկա աշխարհի առաջնությանը Հայաստանից միայն դուք եք մասնակցելու, թե՞ այլ մասնակիցներ ևս կան
Մասնակցելու ենք ես, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան—Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Մեր երկրում Զարգացման ի՞նչ նախադրյալներ ունի գեղասահքը
Գեղասահքը Հայաստանում դանդաղ, բայց զարգանում է: Այժմյան պայմաններում Հայաստանում ունենք երկու դպրոց, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, դա շատ մեծ աճ է մեր երկրի համար: Հուսով եմ, որ հետագայում ավելի ու ավելի շատ նոր գեղասահորդներ կներկայացնեն մեր երկիրը միջազգային ասպարեզում:
Շնորհակալ եմ հարցազրույցի համար, Ձեզ հաջողություն եմ մաղթում առաջիկա առաջնությունում․
Ես ևս շնորհակալ եմ․
Հեղ. Գոհար Նավասարդյան
Սլավիկ Հայրապետյանի տպավորիչ ելույթներից մեկի տեսանյութը․