Տանուլ տված խաղում «Ռոմայի» հաշվին տեխնիկական պարտություն է գրանցվել

Իտալիայի գավաթի խաղարկության «Ռոմա» —ն տեխնիկական պարտությունստացավ լրացուցիչ փոխարինման համար

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռոման» «Լա Սպեցիայի» դեմ խաղում տեխնիկական պարտություն կրեց:

Հռոմեացիները հիմնական ժամանակում խաղացին 2-2 հաշվով, իսկ ավելացված ժամանակում բաց թողեցին 2 գնդակ, բայց այժմ նրանք պարտվեցին և 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց նրանց հաշվին:

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ «Ռոման» թույլատրված հինգի փոխարեն վեց փոխարինում կատարեց՝ խախտելով կանոնները:

Նշենք, որ այս մրցաշրջանում «Ռոմայի» համար սա երկրորդ տեխնիկական պարտությունն է:

Ա Սերիայի 1-ին տուրում «Վերոնայի» դեմ խաղում նրանք փոխարինման դուրս բերեցին կիսապաշտպան Ամադու Դիավարին, ով հայտավորված չէր այդ օրը և չէր կարող փոխարինման դուրս գալ: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով