Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour 2021 մրցաշարին

Հրապարակվել է ամառը կայանալիք հեղինակավոր շախմատային մրցաշարի՝ Grand Chess Tour 2021-ի մասնակիցների ցանկը։
Մրցաշարին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը։ Մրցաշարին մասնակցելու հրավերը մերժել են աշխարհի չեմպիոն՝ Մագնուս Կարլսենը և ամերիկացի Հիկարու Նակամուրան, նրանց փոխարեն մասնակիցների ցանկում են հայտնվել 2 ադրբեջանցի շախմատիստ։