Գոլառատ խաղում «Ռոման» հաղթեց

Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում այսօր «Ռոման» ընդունել էր «Սպեցիային»։ Գոլառատ խաղում հաղթեց Հռոմը ներկայացնող ակումբը։ Հիշեցնենք, որ հանդիպմանը  վնասվածքի պատճառով չէր մասնակցում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Հանդիպման գոլերի տեսանյութերը դիտեք ստորև՝

«Ռոմա» 4-3 «Սպեցիա»

17՛ Բորխա Մայորալ (1-0), 24՛ Ռոբերտո Պիկոլլի (1-1), 52՛ Բորխա Մայորալ (2-1), 55՛ Ռիկ Կարդսրոպ (3-1), 59՛ Դիեգո Ֆարիաս (3-2), 90՛ Դանիելե Վերդե (3-3), 90+2՛ Լորենցո Պելլեգրինի (4-3)

«Ռոման» բարձրացավ 3-րդ հորիզոնական ու իր ակտիվում ունի 37 միավոր, իսկ «Սպեցիան» 18 միավորով 13-րդն է։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով