Անգլիայի Գավաթ. «Յունայթեդն» ուժեղ գտնվեց ահեղ մրցակցից

Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում, «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Լիվերպուլին»։ Լարված պայքարում հաղթանակն ուղեկցեց «կարմիր սատանաներին»։

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Լիվերպուլ»

18′ Մուհամմեդ Սալահ (0-1), 26′ Մեյսոն Գրինվուդ (1-1), 48′ Մարկուս Ռեշֆորդ (2-1), 58′ Մուհամմեդ Սալահ (2-2), 78′ Բրունո Ֆերնանդեշ (3-2)

Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/8 եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև ` «Վուլվերհեմփթոնը», «Սաութհեմփթոնը», «Բրիսթոլ Սիթին», «Սուոնսի Սիթին», «Բարնսլին», «Շեֆֆիլդ Յունայթեդը», «Բրայթոն ընդ Հոու Ալբիոնը», «Վեստ Հեմ Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Լեսթեր Սիթին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով