Գերմանիայի Բունդեսլիգա. «Բավարիան» ու «Հոֆֆենհայմը» հաղթեցին

Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում այսօր մրցում էին առաջատար Մյունխենի «Բավարիան» ու վերջին հորիզոնականում հանգրվանած «Շալկե 04»-ը։ Ֆլիկի թիմը ջախջախեց գելզենկիրխենը ներկայացնող թիմին։

«Շալկե 04» 0-4 «Բավարիա Մյունխեն»

33′ Թոմաս Մյուլլեր (0-1), 54′ Ռոբերտ Լևանդովսկի (0-2), 88′ Թոմաս Մյուլլեր (0-3), 90′ Դավիդ Ալաբա (0-4)

Հաղթանակ տոնեց նաև Սարգիս Ադամյանի «Հոֆֆենհայմը», որը այսօր մրցում էր «Քյոլնի» հետ։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման մտավ 75-րդ րոպեին։

«Հոֆֆենհայմ» 3-0 «Քյոլն»

7′ Անդրեյ Կրամարիչ (11մ) (1-0), 28′ Քրիստոֆ Բոմգարտներ (2-0), 75′ Անդրեյ Կրամարիչ (11մ) (3-0)

Չիրացված 11մ- «Քյոլն», 78′ Էնթոնի Մոդեստե

«Բավարիան» ամրապնդվեց 1-ին հորիզոնականում 42 միավորով, 11-րդը «Հոֆֆենհայմն» է 22 միավորով, վտանգավոր գոտում են գտնվում «Քյոլն» ու «Շալկեն», վաստակած համապատասխան 15 և 7 միավորներով։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով