Մադրիդի «Ռեալը» առանց Զիդանի կարողացավ արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթանակ տանել

Լա Լիգայի 20-րդ տուրում «Ալավեսը» հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալին»:

Այս հանդիպմանը արքայական ակումբը մասնակցեց Զինեդին Զիդանի օգնական Դեվիդ Բետտոնիի գլխավորությամբ:

Սերուցքայինները առաջին խաղակեսում կարողացան 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսում թիմերից յուրաքանչյուրը մեկական գոլ բաց թողեցին:

Դուբլի հեղինակ դարձավ այսօր ավագի պարտականությունները ստանձնած Կարիմ  Բենզեման:

«Ալավես»1 — 4 «Ռոմա»

15՛ Կազեմիրո (0:1), 41՛ Կարիմ Բենզեմա (0:2), 45+1’ Էդեն Ազար (0:3), 59՛ Խոսելու (1:3), 70՛ Կարիմ Բենզեմա (1:4)

«Ռեալը» 40 միավորով շարունակում է մնալ 2-րդ հորիզոնականում, իսկ «Ալավեսը» 18 միավորով 17-րդն: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով