Այսօր կմեկնարկի Հայաստանի ծանրամարտի առաջնությունը

Այսօր՝ փետրվարի 1-ին կմեկնարկի Հայաստանի ծանրամարտի առաջնությունը։ Շուրջ մեկ շաբաթ հայ մարզիկները  տարբեր քաշային կարգերում կմրցեն լավագույններին պարզելու համար։

Մրցաշարը կավարտվի փետրվարի 7-ին։ Հաջորդ ստուգատեսը հայ ծանրորդների համար ապրիլի 1-ից մեկնարկող Եվրոպայի առաջնությունն է, որը կկայանա Մոսկվայում: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով մոսկովյան ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 10 տղամարդ և 5 կին։