Արոնյանի հաջողված կարիերայի և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե հայ անվանի շախմատիստ Լևոն Արոնյանն այլևս հանդես չի գալու Հայաստանի դրոշի ներքո ու մեկնելու է ԱՄՆ։ Ըստ տարածվող լուրերի Արոնյանի հեռանալու «պատճառը» Նիկոլ Փաշինյանի «չկատարած խոստումն» էր։

Մինչ օրս Արոնյանը լռում է ու չի պարզաբանում իր շուրջ  ստեղծված իրավիճակը։

Արոնյանը  իր կարիերայի ընթացքում իր բազում հաղթանակներով ուրախացրել և հպարտանալու առիթ է հանդիսացել հայ ազգի համար։ Ուշագրավ է այն փաստը, որ Արոնյանը 2001 թվականի բնակություն էր հաստատել Գերմանիայում, սակայն շարունակում էր ներկայացնել Հայաստանն ու նշել է, որ չնայած նրան, որ ապրում է Գերմանիայում, սակայն դա իր հայրենիքը չէ։ Լևոնը Հայաստանի հավաքականի հետ 3 անգամ դարձել է համաշխարհային օլիմպիադայի հաղթող, մեկական անգամ էլ Աշխարհի ու Եվրոպայի առաջնության չեմպիոն։

Այսօր, կսկսվի Champions Chess Tour-ի 3-րդ առցանց մրցաշարը՝ Opera Euro Rapid-ը: 16 մասնակիցների թվում է նաև Լևոն Արոնյանը, ով արագ շախմատի մեծ վարպետ է։

Ներկա պահին, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում, գրոսմայստերը 2781 միավորով 6-րդն է։

Սպասենք Արոնյանի հետ կապված իրավիճակի հանգուցալուծմանն ու հաջողություն մաղթենք հայ մարզիկին առաջիկա մրցաշարում։

 

ArmenianEnglishRussian