Ալեքսանդր Կարապետյանը այսուհետ կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայի» կազմում

«Արարատ-Արմենիայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի 33-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Ալեքսը հանդես է եկել գերմանական «Վեհեն», «Օբերնյուլանդ», «Էլվերսբերգ», «Հոմբուրգ», լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժ», «Գրևենմախեր», «Պրոգրես Նիդերկորն», ռուսական «Սոչի» և մի շարք այլ ակումբներում:

«Ֆ91 Դյուդելանժի» կազմում դարձել է Լյուքսեմբուրգի չեմպիոն:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռուսական «Տամբովի» ֆուտբոլիստ:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 19 հանդիպում և դարձել վեց գոլի հեղինակ:

Բարի գալուստ, Սաշա, ասված է ակումբի հայտարարտության մեջ: