Ընկերական խաղում «Վանը» հաղթեց «Նորավանքին»

Այսօր՝ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում «Վանը» ընկերական հանդիպում ունեցավ «Նորավանքի» հետ:

Առաջին խաղակեսը ավարտվեց «Նորավանքի» առավելությամբ, սակայն երկրորդ խաղակեսում չարենցավանցիները կարողացան երկու գնդակ ուղարկել հյուրերի դարպասը և խուսափել պարտությունից:

Այսպիսով,  Հանդիպումն ավարտվեց «Վանի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Գոլերի հեղինակներ դարձան «Նորավանքի» կազմում՝ Գիդեոն Բոատենգը , «Վանի» կազմում՝ Վիլեն Այվազյանը և Անդրանիկ Ոսկանյանը: