ՀՖՖ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացնում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը, ՀՖՖ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Կրիմսկում։ Հավաքին մասնակցում է 32 մրցավար ու 5 հրահանգիչ։ Ծրագրի ղեկավարը Սլավիկ Ղազարյանն է։

Հավաքին մասնակցում են նաև միջազգային մասնագետներ հրավիրված արտերկրից։ Մասնավորապես ՖԻՖԱ-ից տեխնիկական մասով հրավիրվել է ռուս՝ Վալենտին Իվանովն, իսկ ֆիզպատրաստության մասով, կրկին ՖԻՖԱ-ից, լեհ՝ Գժեգոշ Կժոսեկը։

Տեսական դասերից բացի, մրցավարները նաև ուսումնասիրում են խաղի կաննոների նոր փոփոխություները, քննարկում ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրված ուսուցողական դրվագները, ՀՀ VBET Պրեմիեր Լիգայից և Հայաստանի VBET գավաթի խաղարկության հանդիպումների ընթացքում գրանցված վիճելի պահերն, անցկացնում են ֆիզպատրաստության մարզումներ և վարում են ընկերական հանդիպումներ։