Վիուլեն Այվազյանը այսուհետ հանդես կգա «Վանի» կազմում

«Վան» ՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսուհետ իր գոլերով մեր ակումբի երկրպագուներին է ուրախացնելու Վիուլեն Այվազյանը։ 26-ամյա հարձակվողը «Փյունիկի» սան է, որի կազմում 2 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և մեկ անգամ էլ գավաթակիր է դարձել «Շիրակի» կազմում։ Իսկ 2017 թվականին լատվիական «Վենտսպիլս» ակումբում նվաճել է Լատվիայի գավաթը։

Այս մրցաշրջանի աշնանային հատվածը անցկացրել է «Սևանի» կազմում, որտեղ մասնակցել է 15 հանդիպմանը և դարձել 5 գոլի հեղինակ։
Բարի գալուստ ընտանիք, Վիուլեն, ասված է ակումբի հայտարարության մեջ: