Արթուր Նադիրյանը որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան

«Փյունիկի» ՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է , որ 22֊ամյա կիսապաշտպան Արթուր Նադիրյանը որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան։ Նադիրյանն իր ամբողջ կարիերան անցկացրել է «Փյունիկում»՝ 1 անգամ դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր։ Նման որոշման պատճառ է հանդիսացել վնասվածքը, որից ֆուտբոլիստը բուժվում է արդեն երկար ժամանակ։

Ընդհանուր թվով Նադիրյանը «Փյունիկի» կազմում անցկացրել է 50 խաղ։

Արթուր Նադիրյանը պարբերաբար հրավիրվել է նաև Հայաստանի Մ17, 19 և 21 հավաքականներ՝ բոլոր թիմերում էլ հանդիսանալով թիմի ավագ։

«Փյունիկ» ՖԱ֊ն շնորհակալություն է հայտնում Արթուր Նադիրյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում ամենայն բարիք կյանքի նոր փուլում, ասված է ակումբի հայտարարության մեջ: