Հայկական լեգենդար ակումբի` «Արարատի» մասին

Երևանի «Արարատն» հայկական ամենահին ակումբներից մեկն է, որը հիմնադրվել էր 1935 թվականին «Սպարտակ» անվանմամբ։ 1963 թվականին այն վերանվանվեց «Արարատ» և 1973 թվականին գրեց հայրենական ֆուտբոլի պատմության ոսկե էջերից մեկը՝ նվաճելով ԽՍՀՄ գավաթն ու չեմպիոնական տիտղոսը։

Անկախացումից հետո երևանյան ակումը հայկական ֆուտբոլի առաջատարներից մեկն էր ու 1993, 1994, 1995, 1996/97 թվականներին նվաճել է Հայաստանի գավաթն, իսկ 1993 թվականին դարձել է Հայաստանի չեմպիոն։ Վերջին տարրիներին թիմը ելույթ է ունենում ոչ այնքան հաջող կերպով, սակայն իրավիճակը լիովին փոխվեց այն ժամանակ, երբ 2020 թվականին «Շիրակից» երևանյան ակումբ տեղափոխվեցին Գյումրին ներկայացնղ ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն և իր մարզչական շտաբն ու թիմի հիմնական կազմից տասնյակ ֆուտբոլիստներ։ Ակումբը բարձր կարգապահության ու գրագետ խաղի շնորհիվ 2020/21 մրցաշրջանի առաջին հատվածն ավարտեց 1-ին հորիզոնականում։

Վերջին անգամ, «Արարատն» եվրագավաթներում հանդես է եկել 2008 թվականին, սակայն դուրս է մնացել որակավորման առաջին փուլից, զիջելով շվեցարական «Բելինցոնա» ակումբին 1։0 և 3։1 հաշիվներով։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանում, «Արարատն» անցկացրել է 10 հանդիպում, հաղթել 5-ում ոչ-ոքի խաղացել 3 ու պարտվել 2 անգամ։ Այսինքն` Վարդան Բիչախչյանի սաները հաղթել են հանդիպումների 50 %-ը։

«Արարատն» անցկացրած 10 խաղում խփել է 14 գոլ, միջինում 1 խաղում 1,4 գոլ։ Մրցակիցներին էլ հաջողվել է գրավել Վսեվոլոդ Երմակովի պաշտպանած դարպասն ընդամենը 6 անգամ։ Ամենաշատն «Արարատը» գնդակ ընդունել է Երևանի «Նոայի» հետ մրցավեճում, որտեղ Արտյոմ Սիմոնյանն 2 անգամ ստիպեց Երմակովին հանել գնդակը սեփական դարպասից։

«Արարատի» լավագույն ռմբարկուն Ուրոշ Նենադովիչն է, ով խփել է 5 գոլ։ Ամենաշատ գոլային փոխանցումները կատարել է Մորի Կոնեն, ով օգնել է թիմակիցներին աչքի ընկնել 3 անգամ։

Թիմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն ըստ transfermarkt.com կայքի Մորի Կոնեն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 400 հազար եվրո։

Բիչախչյանը ինչպես «Շիրակում», այնպես էլ «Արարատում», նախընտրում է խաղալ 4-2-3-1 տակտիկական սխեմայով:

Չմոռանանք նաև, որ թիմը շարունակում է իր մրցելույթները նաև VBET Հայաստանի Գավաթի խաղարկությունում, որի 1/8 եզրափակչում 3։0 ու 1։3 հաղթել ու պայքարից դուրս է թողել «Սևանին»։ 1/4 եզրափակչում նրանք կմրցեն «Վեստ Արմենիայի» հետ։