«Նոան» մրցաշարը կվերսկսի առանց Մաքսիմ Մայրովիչի

«Նոան» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հարձակվող Մաքսիմ Մայրովիչը վարձավճարի հիմունքով տեղափոխվել է ռուսական «Ակրոն»:

Ակումբը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է Մայրովիչին՝ հետագայում գնելու իրավունքով:
Նոր ձեռքբերումներ և գոլառատ մրցաշրջան ենք մաղթում Մաքսին Մայրովիչին, ասված է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մաքսիմ Մայրովիչը «Նոա» էր տեղափոխվել ռուսական «Կամազ» ակումբից 2019թ.-ին:

«Նոայի» կազմում Մայրովիչը դարձել է Հայաստանի գավաթակիր:

 

ArmenianEnglishRussian