«Լոռին» նոր ֆուտբոլիստ ձեռք բերեց

Ինչպես տեղեկացնում է «Լոռի ՖԱ»-ի ֆեյսբուքյան էջը, Վանաձորը ներկայացնող ակումբին է միացել հայ հարձակվող Վարդան Բակալյանը։

Բակալյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19, Մ21 տարիքային հավաքականներում։

Հարձակվողի նախկին թիմը Գյումրիի «Շիրակն» էր։

25 ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», «Արցախում», «Արարատ-Արմենիայում», «Վանում»։

 

ArmenianEnglishRussian