ԱՄՆ շախմատի ֆեդերացիան` Արոնյանի մասին

ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի նախագահ Մայք Հոֆպաուիրը խոսել է հայ շախմատիստի մասին, ով երեկ պաշտոնապես հայտարարեց իր տեղափոխության մասին։

«ԱՄՆ»-ի շախմատի ֆեդերացիան ողջունում է  գրոսմայստեր Լևոն Արոնյանի տեղափոխությունը Միացյալ Նահանգներ։ Քանի դեռ նա չի բնակվում ԱՄՆ-ում, մենք իրավական որևէ կապ չունենք շախմատիստի հետ։ Ինչպես տրանսֆերների ժամանակ, ԱՄՆ շախմատի ֆեդերացիան իրավունք չունի հրավիրել շախմատիստին կամ վճարել նրա տեղափոխության համար: Մեր դերը կայանում է նրանում, որպեսզի պատրաստենք շախմատիստի փաստաթղթերը, ելնելով ՖԻԴԵ-ի պահանջներից», – հայտարարել է ֆեդերացիայի նախագահը:

Իր հերթին` Սենթ-Լուիսում գտնվող շախմատային ակումբը այսօր հայտարարել է, որ Արոնյանը կտեղափոխվի Միսուրիի նահանգի Սենթ-Լուիս քաղաք և առաջիկայում կներկայացնի ԱՄՆ դրոշը։

Նշենք նաև, որ Արոնյանին  ԱՄՆ է հրավիրել գործարար Ռեքս Սինքֆիլդը, ում անունը, երեկվա հայտարարության մեջ, Արոնյանը շոշափել էր մի քանի անգամ։

Գործարարը նույնպես խոսել է հայ գրոսմայստերի մասին`

«Ես Արոնյանին ճանաչում եմ 2013 թվականից ի վեր, երբ նա առաջին անգամ խաղաց Սինքֆիլդի մրցաշարում։ Նա իսկական ջենթլմեն է ու անզիջում պայքարող մարզիկ։ Երբ նա դիմեց մեզ ԱՄՆ տեղափոխվելու հարցով, ես հասկացա, որ այս առաջարկից լավը չկա։ Ողջունում ենք նրան և գրկաբաց ընդունում»

Հիշեցնենք, որ Արոնյանի տեղափոխության լուրերը շրջանառվում էին դեռ շատ վաղուց, սակայն այն պաշտոնապես հաստատվեց երեկ` շախմատիստի կողմից։

 

Նկարը` chess.com կայքի

ArmenianEnglishRussian