ԱՊԼ․ «Մանչեսթեր Սիթին» հերթական հաղթանակը տոնեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տոնեց հերթական հաղթանակը, այս անգամ «Քաղաքաբնակների» զոհը «Վեստ Հեմ Յունայթեդն» էր։ Գվարդիոլայի սաները թարմացնում են իրենց իսկ ռեկորդներն ու ամրապնդվելով առաջին հորիզոնականում ավելի են մոտենում են չեմպիոնությանը։

 

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Վեստ Հեմ Յունայթեդ»

30՛ Ռուբեն Դիաշ (1-0). 43′ Միշել Անտոնիո (1-1), 68՛ Ջոն Ստոնս (2-1)

 

Այսպիսով «Սիթին» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Դավիդ Մոյեսի սաները 4-րդն են 45 միավորով։