Հովհաննես Գաբուզյանը` շախմատի Հայաստանի չեմպիոն

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը`

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 2021 թվականի առաջնությունը։ 8,5 միավորով Հայաստանի 2021 թվականի չեմպիոն հռչակվեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը։ Գաբուզյանը մրցաշարի հենց սկզբից ստանձնեց առաջատարի դերը և վստահորեն պահպանեց այն մինչև մրցաշարի ավարտը։

Շախմատիստը 34 կետով բարելավեց անհատական վարկանիշը և դարձավ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ։

7 միավորով 2-3-րդ հորիզոնականները բաժանեցին Արման Փաշիկյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ովքեր էլ ստացան արծաթե ու բրոնզե մեդալները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայաստանի կանանց չեմպիոն էր հռչակվել Սուսաննա Գաբոյանը։

ArmenianEnglishRussian