Արոնյանի հեռանալու մասին պաշտոնական արձագանքները

Վերջերս Լևոն Արոնյանը պաշտոնապես հայտարարեց  ԱՄՆ տեղափոխության և այսուհետ հենց այդ երկրի դրոշի ներքո  հանդես գալու մասին։

Հայ գրոսմայստերի հեռանալու լուրը  ընդունեց մեղմ ասած՝ վատ։ Քննաարկվեցին ու շրջանառության դրվեցին տարբեր կարծիքներ։ Արդյո՞ք որոշումը ճիշտ էր, ու՞մ շահերն է պաշտպանում Արոնյանը, արդյո՞ք նրա հեռանալը կապ ունի ներկայիս կառավարության որոշումների հետ և այլն։

Հիշեցնենք, որ Արոնյանը իր հեռանալու մասին հայտարարության մեջ նշել էր, որ  պատճառը ներկայիս կառավարության հայկական շախմատի զարգացմանը չնպաստող քայլերն են։

Ներկայացնում ենք  Արոնյանի հայտարարությանը հաջորդած պաշտոնական արձագանքները

Մխիթար Հայյրապետյան․ ՀՀ ԱԺ պատգամավոր․

«Ծանոթ եմ հայտարարությանը, ցավալի հայտարարություն էր ինձ համար, բայց ասեմ, որ էնտեղ նաև որոշակի անձնական հայտարարություններ են հնչել, որը ենթադրում եմ նաև, որ հասցեագրված են եղել ինձ, բայց հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ մեծ ավանդ ունի Լևոն Արոնյանը շախմատի գործում, այդ մարզաձևում և չմոռանանք, որ Արոնյանի ջանքերի շնորհիվ Հայաստանը մի քանի անգամ օլիմպիական ոսկի է ձեռք բերել։ Նաև նրա թիմային խաղի շնորհիվ և նրա գլխավորությամբ և առհասարակ Հայաստանը աշխարհին ներկայանալով որպես շախմատային տերություն, այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, որ այնուամենայնիվ անգամ սուտ ու սխալ տեղեկատվություն տրամադրելու հանրությանը, դրա իրավունքը և շատ ու շատ այլ իրավունքներ Լևոն Արոնյանը ունի և հաշվի առնելով իր ավանդը, իր վաստակը, պետք է ասեմ, որ որևէ պարագայում, նույն ձևաչափով ինքս չեմ պատրաստվում արձագանքել և հուսով եմ, որ որևէ պաշտոնյա չի գնա այդ քայլին»

Սերժ Սարգսյան․ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ․

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Նա ասել է, որ խնդիրն օժանդակության մեջ չէ: Մնացածն իր հայտարարության մեջ կա։ Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»

Թաթուլ Հակոբյան․ Լրագրող, վերլուծաբան, «Դովեղ» ՖԱ-ի հիմնադիր/տնօրեն․

«Լավ կլիներ, որ Լևոնը մնար Հայաստանում՝ անկախ նրանից, թե իշխանությունները ինչ են արել կամ ինչ չեն արել»

Սմբատ Լպուտյան․ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ․

«Սա մեծ կորուստ է հայկական շախմատի համար»

ՖԻԴԵ․ Շախմատի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ․

«Խաղացողը կարող է ներկայացնել այն երկիրն ու ֆեդերացիան, որտեղ նա բնակվում է։ Դա չի նշանակում, որ նա փոխել է իր ազգությունը»

Ռեքս Սինքֆիլդ․ Մեծանուն գործարար

«Ողջունում ենք Արոնյանին և գրկաբաց ընդունում ենք»

Հիշեցնենք, որ հայազգի շախմատիստը ՖԻԴԵ-ի միջազգային վարկանիշային աղյուսակում 2781 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում։

Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2847 միավորով։

ArmenianEnglishRussian