Comeback-ը կայացած է. «Արարատը» գավաթի խաղարկության կիսաեզրափակչում է

VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Երևանի «Արարատը» ընդունել էր «Վեստ Արմենիային»։

Այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր Առաջին խմբի ներկայացուցիչ «Վեստ Արմենիայի» հաղթանակով` 2:0 հաշվով։

Այդ խաղից հետո կայացած հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ, երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը նշել էր, որ շանսերը 80/20 են, հօգուտ` մրցակցի։

Այսօր արդեն, «Արարատցիները» դուրս գալով խաղադաշտ, ցույց տվեցին գեղեցիկ ֆուտբոլ ու համառ կամքի շնորհիվ կարողացան հաղթել 5:1 հաշվով ու ապահովեցին իրենց տեղը կիսաեզրափակչում։

«Արարատ» 5:1 «Վեստ Արմենիա»

20′ Դավիթ Խուրցիձե (1-0), 29′ Դավիթ Մանոյան (2-0), 63′ Դիմիտրիյե Պոբուլիչ (11մ) (3-0), 71′ Ռոման Ջիգկաև (3-1), 79′ Մարկո Պրլյևիչ (4-1), Զավեն Բադոյան (5-1)

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում իր տեղն արդեն ապահովել է «Նոան»։

Վաղը կկայանա ԲԿՄԱ-«Ալաշկերտ» (0:4), իսկ ապրիլի 5-ին «Արարատ-Արմենիա»-«Վան» (1:0) պատասխան հանդիպումները։

Լուսանկարը` «Արարատ» ՖԱ-ի ֆեյսբուքյան էջից։