Ծանրամարտ. ԵԱ. Իզաբելլա Յայլանը նվաճեց փոքր արծաթ, սակայն երկամարտում 4-րդն է

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է ծանրամարտի 2021 թվականի Եվրոպայի առաջնությունը։

Այսօր պայքարի մեջ մտան 55 կգ քաշային կարգի կանայք։

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Իզաբելլա Յայլյանը։

Մեր մարզուհին պոկում վարժությունը ավարտեց 90 կգ-ով ու նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում Յայլանի մոտ ստացվեց միայն առաջին մոտեցում (105կգ)։ Ձախողելով 2-րդ և 3-րդ մոտեցումները հայ մարզուհին։ երկամարտում` 195 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Չեմպիոն հռչակվեց Ուկրաինացի Կամիլա Կոնոտոպը։