«Լոռիի» գլխավոր մարզիչը նոր պաշտոն ունի

Ինչպես տեղեկացնում «Լոռի» ՖԱ-ի մամուլի ծառայությունը, Վանաձորը ներկայացնող ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի որոշմամբ Ալբերտ Սոլոմոնովը նշանակվել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի՝ Լոռու մարզում ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար։

Սոլոմոնովը 2020-ի օգոստոսից գլխավորում էր ակումբի առաջին թիմը։