VBET Հայաստանի գավաթ. «Ալաշկերտը» կիսաեզրափակչում է

VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Ալաշկերտին».

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 4-0 հաշվով, հօգուտ` Աբրահամ Խաշմանյանի սաների.

Այսօր Առաջին խմբի ներկայացուցիչները կարողացան համառ դիմադրություն ցուցադրել, չնայած զիջեցին 1-2 հաշվով։

Բանակայինների միակ գոլը 1-ին խաղակեսին ավելացված 2-րդ րոպեին հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը։

«Ալաշկերտցիներից» աչքի ընկան Ալեքսանդր Գլիշիչը (24′) և Սանդի Նգբեդեն (85′)

Այսպիսով, «Ալաշկերտը» հաղթեց ընդհանուր 6-1 հաշվով ու անցնավ կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակչում իրենց տեղն ապահովել էին «Արարատը», «Նոան» և «Արարատ-Արմենիան»։