Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն․ ուղիղ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է ծանրամարտի 2021 թվականի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները։

Այսօր պայքարի մեջ կմտնեն  81կգ քաշային կարգի մեր ծանրորդներից 2-ը՝  Կարեն Մարգարյանը և Ռաֆիկ Հարությունյանը։ Առաջնությանը ուղիղ միացումով հետևելու համար սեղմեք այստեղ

Հիշեցնենք, որ առաջնությունը վարկանիշային է և բացի մեդալներից խաղարկվում են նաև օլիմպիական խաղերի ուղեգրեր։