ՉԼ. Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին» և մեկ ոտքով կիսաեզրափակչում է

Տևական  դադարից  հետո  Եվրոպական ակումբային  ամենահեղինակավոր  մրցաշարը  մեկնարկած է։

Չեմպիոնների լիգայի քառորդ  եզրափակչում  Մադրիդի «Ռեալը» սեփական  հարկի  տակ  ընդունեց  Անգլիական  «Լիվերպուլին»  և  հաղթեց  3։1 հաշվով։

Առաջին խաղակեսում տանտերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մերսիսայդցիների դարպասը, գոլերի հեղինակ դարձան՝  Վինիսիուս Ժունիորը (27′) և Մարկո  Ասենսիոն (36′)։

Երկրորդ խաղակեսում  թիմերը փոխանակվեցին մեկական գոլով,  նախ հաշվի հավասարակշռությունը կրճատեց՝  Մուհամեդ Սալահը (51′), իսկ  այս խաղի վերջակետը  դրեց  Վինիսուսը (65′), նա այս խաղում դարձավ  դուբլի  հեղինակ։

Հիշեցնենք,  որ այս  թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա  ապրիլի 14-ին, Լիվերպուլի  «էնֆիլդ» ստադիոնում։