«Պորտու»-«ՊՍԺ»․ Խաղից առաջ

Երեկ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը։ Ականատես եղանք 2 փայլուն հանդիպման։
Այսօրվա խաղային օրը խոստանում է լինել ոչ պակաս լարված ու հետաքրքիր։
Ձեզ ենք ներկայացնում այն ամենը, ինչ պետք է իմանալ «Պորտու»-«Չելսի» խաղից առաջ։
Անցած ճանապարհը`
Մինչև քառորդ եզրափակիչ հասնել, «Պորտուն» C խմբից դուրս եկավ 2-րդ հորիզոնականով, ապա անակնկալ կերպով պայքարից դուրս թողեց Թուրինի «Յուվենտուսին»․
«Չելսին» հաղթեց իր խմբում, ապա 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեց հզոր «Ատլետիկո Մադրիդին»․
Տրանսֆերային արժեքները (transfermarkt.com)
«Պորտուի» տրանսֆերային արժեքը գնահատվում է 263 միլիոն եվրո։ Անգլիական ակումբի տրանսֆերային արժեքը ավելի է շուրջ 3 անգամ ու գնահատվում է մոտ 780 միլիոն եվրո։
Պորտուգալական ակումբի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Խեսուս Կորոնան է՝ 30 միլիոն եվրո։
«Ազնվականներից» ամենաթանկարժեքը Կաի Հավերտցն է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։
Մարզիչների դիմակայությունը
Սերժիու Կոնսեիսաուն և Թոմաս Տուխելը որպես մարզիչներ երբեք չեն մրցել միմյանց դեմ։
Պորտուգալացի մասնագետը առհասարակ փորձ չունի «Չելսիի» դեմ խաղալու, իսկ գերմանացի մարզիչը 2 անգամ առճակատվել է «Պորտուի» հետ և 2 անգամ էլ պատվով հաղթանակ է տարել։
Թիմերի միջև վերջին դիմակայությունները
09․12․2015 «Չելսի» 2։0 «Պորտու»
29․09․2015 «Պորտու» 2։1 «Չելսի»
25․11․2009 «Պորտու» 0։1 «Չելսի»
15․09․2009 «Չելսի» 1։0 «Պորտու»
06․03․2007 «Չելսի» 2։1 «Պորտու»
21․02․2007 «Պորտու» 1։1 «Չելսի»
07․12․2004 «Պորտու» 2։1 «Չելսի»
29․09․2004 «Չելսի» 3։1 «Պորտու»
Թիմերի վերջին 5 խաղերի արդյունքները
«Պորտու»
«Պորտու» 2։1 «Սանտա Կլարա»
«Պորտիմոնենսե» 1։2 «Պորտու»
«Պորտու» 2։0 «Պակոս դե Ֆերեիրա»
«Յուվենտուս» 3։2 «Պորտու»
«Վիսենտե» 0։2 «Պորտու»շ
4հ 0ո 1պ
Խփած՝ 10 գոլ
Բաց թողած՝ 5 գոլ
Գոլերի հարաբերությունը՝ +5
«Չելսի»
«Չելսի» 2։5 «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»
«Չելսի» 2։0 «Շեֆֆիլդ Յունայթեդ»
«Չելսի» 2։0 «Ատլետիկո Մադրիդ»
«Լիդս Յունայթեդ» 0։0 «Չելսի»
«Չելսի» 2։0 «Էվերթոն»
Խփած՝ 8 գոլ
Բաց թողած՝ 5 գոլ
Գոլերի հարաբերությունը՝ +3
Ֆուտբոլիտներ, ովքեր տարբեր պատճառներով չեն մասնակցի հանդիպմանը (whoscored)
«Պորտու»՝ Մուհամմեդ Մբայե, Իվան Մարկանո, Մեհդի Տարեմի, Սերրժիու Օլիվեիրա
«Չելսի»՝ Քրիստիան Պուլիշիչ
Մանրամասներ խաղից՝
Ամսաթիվ՝ 07․04․2021
Մեկնարկի ժամը՝ 23։00
Մարզադաշտ՝ «Ռամոն Սանչես Պիսխուան», Սևիլիա, Իսպանիա
Գլխավոր մրցավար՝ Սլավկո Վինչիչ (Սլովենիա)
Մրցավարի օգնականներ՝ Տոմաժ Կլանչնիկ (Սլովենիա), Անդրաժ Կովաչիչ (Սլովենիա)
4-րդ մրցավար՝ Մաթեյ Յուգ (Սլովենիա)
ՎԱՌ համակարգի մրցավար՝ Պավել Գիլ (Լեհաստան)
ՎԱՌ համակարգի մրցավարի օգնական՝ Թոմաշ Կվիատովսկի (Լեհաստան)
Բուքմեյքերները «Պորտուի» հաղթելու հավանականությունը գնահատում են 5․0 գործակցով, ոչ-ոքին՝ 3․5, «Չելսիի» հաղթանակը՝ 1․75 գործակցով։