ՖԻՖԱ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակը․ Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է 9-ը հորիզոնականով

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Ըստ այդմ, Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է 9 հորիզոնականով ու ներկայումս 1273 միավորով 90-րդն է։

Մեր խմբում ընդգրկված հավաքականներից ամենաբարձրը գտնվում է Գերմանիայի ազգային ընտրանին՝ 12․ Ռումինիան 43-րդն է, Իսլանդիան 52-րդը, Հյուսիսային Մակեդոնիան 62-րդը, Լիխտենշտեյնը 186-րդը։

Մեր հարևաններից Վրաստանի ընտրանին 91-րդն է, Ադրբեջանի հավաքականը 110-րդը, Թուրքիան 29-րդը, Իրանը 31-րդը։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

  1. Բելգիա
  2. Ֆրանսիա
  3. Բրազիլիա
  4. Անգլիա
  5. Պորտուգալիա
  6. Իսպանիա
  7. Իտալիա
  8. Արգենտինա
  9. Ուրուգվայ
  10. Դանիա