VBET ՀՊԼ. Ջոնել Դեսիրեի գոլը հաղթանակ պարգևեց «Ուրարտուին»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Արարատին».

Տանտերերը հաղթեցին նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գոլը 48-րդ րոպեին հեղինակեց Ջոնել Դեսիրեն։

Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» վաստակում է 21 միավոր և 6-րդն է։

Վարդան Բիչախչյանի սաները 28 միավորով առաջին հորիզոնականում են։