ԵԱ.Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը բրոնզե մեդալակիր

Մոսկվայում  ընթացող  ծանրամարտի Եվրոպայի  Օլիմպիական վարկանիշային առաջնությունում, մինչև 89 կգ  քաշային կարգում  Հայաստանը  ներկայացրեցին  ծանրորդներ՝ Անդրանիկ  Կարապետյանը և  Կարեն  Ավագյանը։

Կարեն Ավագյանը, որը պոկում վարժությունում գրավեց առաջին տեղը, իսկ հրում վարժությունում երկրորդ տեղը  երկամարտի 375 կգ (175, 200) արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության Չեմպիոն։

Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 265 կգ  (170, 195)  արդյունքով  Եվրոպայի առաջնությունում  գրավեց 3-րդ  հորիզոնականը և դարձավ բրոնզե մեդալակիր։

Այս  քաշային կարգում  երկրորդ  հորիզոնականը  զբաղեցրեց  Վրաստանը ներկայացնող՝ Ռեվազ  Դավիթաձեն, երկամարտի՝  376 (171, 205) արդյունքով։