Եվրոպայի առաջնություն․ հայ ծանրորդը սահմանեց երիտասարդների Եվրոպայի ռեկորդ

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի վարկանիշային առաջնությունում ծանրամարտի Հայաստանի հավաքականի 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 346 կգ արդյունքով դարձավ B խմբի հաղթող և սահմանեց երիտասարդների Եվրոպայի ռեկորդ՝  հրում վարժությունում գրանցելով 196 կգ արդյունք։

Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ծանրամարտի հավաքականը ներկայացել է 15 ծանրորդով: Մինչ այժմ մեր ծանրորդները առաջնությունում բավականին լավ արդյունքներ են գրանցել։

Ներկայացնում ենք առաջիկա օրերի մեր մասնակիցներն՝

Ապրիլի 8․  89 կգ քաշայիններ՝ Անդրանիկ Կարապետյանը և Կարեն Ավագյան:

Ապրիլի 9․ Լիաննա Գյուրջյան՝ 81 կգ քաշային, տղամարդկանց հավաքականից՝ Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյան՝ 96 կգ քաշայիններ

Ապրիլի 10․ 87 կգ քաշային Տաթև Հակոբյան, տղամարդկանց հավաքականից՝ 102 կգ քաշային կարգ․ Սամվել Գասպարյան,  Արսեն Մարտիրոսյան, իսկ  109 կգ քաշային կարգում՝  Սիմոն Մարտիրոսյան

Ապրիլի 11․  առաջնության վերջին օրը մրցահարթակ դուրս կգան գերծանր քաշային կարգի ներկայացուցիչները՝  87 կգ՝ Արփինե Դալալյանը, Գոռ Մինասյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Հիշեցնենք, որ այսօր առաջնության հերթական մրցակցային օրը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ից․ ուղիղ հետևելու հղումը այստեղ