ՉԼ. «Չելսին» հաղթեց «Պորտուին» և մեկ ոտքով կիսաեզրափակչում է

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Պորտուն» ընդունել էր «Չելսիին».

Թուրինի «Յուվենտուսին» պայքարից դուրս թողնելուց հետո պորտուգալական ակումբի հետ կապվող հույսերը մեծ էին, սակայն Թոմաս Տուխելի թիմը ապացուցեց, որ այդ հույսերը ապարդյուն էին։

«Ազնվականները» հաղթեցին 0:2 հաշվով։

Անգլիական ակումբից գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Մեյսոն Մանունթը (32′) և Բեն Չիլվելը (85′)

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին։