VBET ՀՊԼ. «Վանը» արտագնա խաղում հաղթեց «Արարատ-Արմենիային»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր Չարենցավանի «Վանին».

Հյուրերը անսպասելի հաղթանակ տարան` 2-3 հաշվով։

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Ստեֆան Ադջումանին։ 34-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։

2-րդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե անց Չարենցավանը ներկայացնող ակումբին հաշվի մեջ առաջ մղեց Ալեքսանդր Տենյաևը։

89-րդ րոպեին «Վանի» առավելությունը մեծացրեց Էդգար Մովսեսյանը։

Հանդիպման վերջակետը, հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին դրեց Յուսուֆ Օտուբանջոն` 2-3.

Այս հաղթանակի շնորհիվ «Վանը» վաստակում է 18 միավոր և 7-րդն է։

«Արարատ-Արմենիան» 25 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։