Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի մրցաշարի հաղթող

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց << Բելգրադի գարնանային շախմատի փառատոն>> անվանում կրող միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 18 երկրների 107 շախմատիստներ: Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Մարտիրոսյանը 8 միավորով գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Սարգսյանը՝ 7,5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մեր շախմատիստների բարելավեցին նաև իրենց անհատական վարկանիշները. Մարտիրոսյանը՝ 10 կետով, Սարգսյանը՝ 6:

Նյութի աղբյուրը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայք։

ArmenianEnglishRussian