Կանանց ԲԽ. «Հայասան» հաղթեց «Ալաշկերտ-աղջիկներին» ու մեծացրեց չեմպիոնթյան շանսերը

Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրում Գյումրիի «Հայասան» ընդունել էր Երևանի «Ալաշկերտ-աղջիկներին»։

Գյումրեցի ֆուտբոլիստուհիները համառ ջանքերի ու բարձր կամային որակների շնորհիվ կարողացան հաղթել 2-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին գլխի հարվածով բացեց Օլենա Լիմարը։

«Ալաշկերտից» հանդիպման հաշիվը, 11 մետրանոց հարվածով, 41-րդ րոպեին հավասարեցրեց Արմինե Խաչատրյանը։

«Հայասային» հաշվի մեջ առաջ մղեց Յուլիա Ստեցը` 86-րդ րոպեին։

Այս հաղթանակի շնորհիվ Սենիկ Առաքելյանի սաները 29 միավորով առաջատարն են։ «Ալաշկերտ-աղջիկները» 23 միավորով գտնվում են 2-րդ հորիզոնականում։

ArmenianEnglishRussian