Հայտնի է, թե որ ակումբներն են համաձայնվել «Սուպերլիգայի» գաղափարին

Մի քանի օրից ՈՒԵՖԱ-ն կհաստատի Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը, սակայն ինչպես և ենթադրվում էր այդ ձևաչափի հետ ոչ բոլորը կլինեն համամիտ, ինչը էլ ավելի կբարդացնի իրավիճակը։

Այսօր արդեն մեկ տասնյակից ավել եվրոպական թոփ ակումբներ որոշել են բարձրացնել իրենց բողոքի ձայնը և համաձայնվել են «Սուպերլիգայի» գաղափարին, որը հետևյալն է (ըստ լրագրող Ռոբ Հարրիսի)՝

Լիգային մասնակցելու են 20 թիմ, որոնցից 15-ը լինելու են մշտական անդամներ, իսկ մյուս 5 ակումբները, թե որոնք կլինեն և ինչ ուղի կանցնեն «Սուպերլիգայում» հայտնվելու համար պարզ չեն։

Մշտական անդամները կստանան 3,5 միլիարդ եվրո, որպեսզի կարողանան զարգացնել ինֆոստրուկտուրաները։ Նշվում է նաև, որ «Սուպերլիգային» մասնակցող թիմերի խաղերը հեռարձակելու մեդիարավունքները կբերի մոտ 4 միլիարդ եվրո, որը նույնպես միմյանց մեջ կբաժանեն 15 ակումբները։

Ինչ վերաբերվում է մրցաշարի անցկացման կարգին, ապա 20 ակումբները կբաժանվեն 2 խմբի, որոնցից յուրաքանչյուրում կլինի 10 ակումբ։ Յուրաքանչյուր խմբի բոլոր թիմերը կմրցեն միմյանց հետ՝ տանտեր/հյուր կարգավիճակով, այսինքն, կլինի երկխաղյա դիմակայություն յուրաքանչյուր խմբում։ Ընդհանուր 18 տուր։

Խմբերից յուրաքանչյուրի լավագուն 4 թիմերը դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ (ընդհանուր 8 թիմ)։

Ինչպես հայտնում է Marca պարբերականը Մադրիդի «Ռեալը» լինելու է այն առաջնային ակումբներից, որը դեմ է լինելու ՉԼ-ի նոր ձևաչափին ու հետևաբար համաձայնվելու է մասնակցել «Սուպերլիգային»։

Ըստ New York Times -ի, «Ռեալի» ուղիով կգնան նաև «Յուվենտուսը», «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Արսենալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Մանչեսթեր Սիթին»։

Հատկանշական է, որ Մյունխենի «Բավարիան» և «ՊՍԺ»-ն չեն համաձայնվել մասնակցել մրցաշարին։

 

ArmenianEnglishRussian