Մեր կարատեիստները պատրաստվում են հեղինակավոր մրցաշարերի

Հայաստանի կարատեի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Արման Մակյանի գլխավորությամբ ս․թ․ ապրիլի 15-22-ը Երևանի Օլիմպավան համալիրում անց է կացնում ուսումնամարզական հավաք։

Մեր հավաքականի մարզիկները պատրաստվում են ապրիլի 30-ից մայիսի 2-ը Պորտուգալիայի Լիսբոն քաղաքում կայանալիք՝ Karate1 Premier League – Lisbon2021 մրցաշարին, որից հետո մայիսի 19-23-ը Խորվաթիայի Պորեք քաղաքում կայանալիք՝ Եվրոպայի կարատեի մեծահասակների հերթական առաջնությանը մասնակցելու։

ArmenianEnglishRussian