Ա Սերիայի մի շարք ակումբներ ցանկանում են, որպեսզի «Յուվենտուսը», «Միլանը» և «Ինտերը» դադարեցնեն իրենց մրցելույթները առաջնությունում

Ինչպես հայտնում է GOAL պարբերականը Իտալիայի առաջնության մի շարք ակումբներ՝ «Ատալանտան», «Վերոնան», «Կալիարին» ցանկանում են, որպեսզի Ա Սերիայի առաջատարներ՝ «Յուվենտուսին», «Ինտերին» և «Միլանին» հեռացվեն առաջնությունից։

Աղբյուրի հաղորդմամբ այդ ակումբները իրենց բողոքը արտահայտել են Ա Սերիայի արտահերթ հավաքի ժամանակ։ Պատճառը Սուպերլիգան է։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր վերոնշյալ ակումբները համաձայնվել են մասնակցել Սուպերլիգային։

Նշենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» առաջատարն է 75 միավորով, «Միլանը» 2-րդը՝ 66 միավորով, իսկ «Յուվենտուսը» վաստակած 62 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում։

ArmenianEnglishRussian