Պաշտոնական. Ժոզե Մոուրինյոն պաշտոնանկ արվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Ինչպես տեղեկացնում են աշխարհահռչակ մի շարք պարբերականներ, Լոնդոնի «Տոտենհեմը» պաշտոնական է արել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։

Մոուրինյոն «շնաձկների» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերին ու հյուսիսլոնդոնյան ակումբի ղեկին անցկացրեց 86 հանդիպում, որոնցից հաղթանակով ավարտեց 45-ը, պարտվեց 24 խաղում, իսկ 17 անգամ նրա թիմը խաղաց ոչ-ոքի։

Մի շարք լրագրողներ էլ տեղեկացնում են, որ պորտուգալացի մասնագետը հեռացվել է թիմից, քանի որ ֆուտբոլիստներին չի տարել մարզման, ինչը պատճառաբանել է նրանով, որ «Տոտենհեմը» հաստատել է իր մասնակցությունը Սուպերլիգային։

ArmenianEnglishRussian