Վենգերի «գուշակությունը»՝ Սուպերլիգայի վերաբերյալ

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր  մարզիչ Արսեն Վենգերը 2009 թվականին հարցազրույցներից մեկում արտահայտել է հետևյալ գաղափարը, որը արտացոլում է այս գիշեր տեղի ունեցածը՝

«Հնարավոր է, 10 տարուց դուք ունենաք «Եվրոպական» առաջնություն։ Ոմանք կունենան ֆինանսական խնդիներ, ոմանք էլ կհրաժարվեն Չեմպիոնների լիգային մասնակցելուց: Այդ առաջնությունից փախչելը անհնար է, քանի որ հիմնականը ֆինանսկան խնդիրն է։ «Մեծ» ակումբները կասեն, եթե խաղան 2 «փոքր» ակումբ դա ոչ ոքի հետաքրքիր չէ։ Մարդիկ ուզում են տեսնել որակյալ ֆուտբոլիստների։ Ինչու՞ մենք պետք է մեր գումարներով կիսվենք այն թիմերի հետ, որոնք շատ քչերին են հետաքրքրում»։

Հիշեցնենք, որ եվրոպական մի շարք թոփ ակումբներ համաձայնվել են Սուպերլիգա ստեղծելու մտքին, իսկ ՈՒԵՖԱ-ն որոշել է լուրջ սանկցիաներ կիրառել։

ArmenianEnglishRussian