Սուպերլիգան դեռ չստեղծված կործանման եզրին է

Ինչպես տեղեկացնում է Talk Sport պարբերականը, բոլոր այն ակումբները, ովքեր համաձայնվել են մասնակցել Սուպերլիգային, այսօր գիշեր կանցկացնեն ժողով, որպեսզի քննարկեն մրցաշարի չեղարկումը։

Հիշեցնենք, որ այսօր մի շարք աղբյուրներ, տեղեկացնում էին, որ մրցաշարը լքելու են եվրոպական գրանդները։

Նախ լրագրող Բեն Ջեիկոբսը տեղեկացրեց, որ Մադրիդի «Ատլետիկոն» լքելու է մրցաշարը, ապա The Telegraph-ը հաղորդեց, որ «Մանչեսթեր Սիթին» դուրս է գալու մրցաշարից և հավաստիացրեց, որ «Սիթիից» հետո փաստաթղթերն է պատրաստում Լոնդոնի «Չելսին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, եվրոպական 12 գրանդ ակումբներ` «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Արսենալը», «Յուվենտուսը», «Միլանը», «Ինտերը» որոշել էին ստեղծել Սուպերլիգան։

«Բավարիան», «Բորուսսիան» ու «ՊՍԺ»-ն չեն միացել գաղափարին։

Մրցաշարի անցկացմանը դեմ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն կիրառել են սանկցիաներ։

ArmenianEnglishRussian