«Լիվերպուլի» հովանավորներից մեկը չեղյալ հայտարարեց ակումբի հետ պայմանագիրը

«Լիվերպուլի» հովանավորներից մեկը չեղյալ հայտարարեց ակումբի հետ պայմանագիրը «Եվրոպական Սուպեր լիգայի» ստեղծմանը թիմի մասնակցության լուրերի ֆոնին: TRIBUS Ltd-ը, որպես Լիվերպուլի ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործընկեր և Լիվերպուլ քաղաքում գտնվող ակումբի համար նվիրված ցմահ երկրպագուների ընտանիքի անդամ, հայտարարում է, որ չի կարող աջակցել ակումբի սեփականատերերի ցանկությանը մասնակցելու նոր մրցույթին։

«Մեր արժեքները առաջնագծում են այն ամենի, ինչ մենք անում ենք, այդ իսկ պատճառով մենք դուրս կգանք «Լիվերպուլի» հետ մեր գործընկերությունից: Ֆուտբոլը պատկանում է երկրպագուներին և միավորում է բոլորիս. այն երբեք չի նախատեսվել ի շահ մարդկանց նեղ շրջանակի», – ասվում է TRIBUS-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Այս ամենից առաջ, լուրեր էին պտտվում, որ «Լիվերպուլը» պատրաստվում է լքել Սուպերլիգայի մասնակիցների ցուցակից:

ArmenianEnglishRussian