Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Կարեն Աղամալյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Հավաքին մասնակցում է 29 բռնցքամարտիկ:

Մինչև մայիսի 15-ը նախատեսված հավաքի ընթացքում մարզչական կազմը հիմնական շեշտը դնելու է ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստվածության վրա:

Մայիսի 15-ին մեր ընտրանին կժամանի Երևան և երկու օր անց ևս մեկ ուսումնարզական հավաք կսկսի՝ այս անգամ օլիմպավանում: Այս հավաքներով մեր մարզիկները կնախապատրաստվեն Փարիզում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

ArmenianEnglishRussian