«Բրայթոնը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին». (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Բրայթոնը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։

Պեպ Գվարդիոլայի սաները անակնկալ պարտություն կրեցին։

Հանդիպման հաշիվը բացեց Իլկայ Գյունդոգանը` 2-րդ րոպեին։ Գերմանացու գոլից 8 րոպե անց խաղադաշտից հեռացվեց «քաղաքաբնակների» աջ պաշտպան Ժոաու Կանսելուն։

2-րդ խաղակեսի մեկնարկից 3 րոպե անց Ռուբեն Դիաշը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

50-րդ րոպեին Լեոնարդո Տրոսսարդը կրճատեց հաշվի տարբերությունը։

72-րդ րոպեին Ադամ Ուեբստերը հավասարեցրեց, իսկ 76-րդ րոպեին Դան Բըրնը առաջ մղեց «Բրայթոնին»։

Այսպիսով, Գրահամ Փոթթերի սաները հաղթում են 3:2 հաշվով, վաստակում են 41 միավոր ու բարձրանում են 15-րդ հորիզոնական։

«Մանչեսթեր Սիթին» մի քանի տուր առաջ հռչակվել էր Անգլիայի չեմպիոն ու այս պահին իր ակտիվում ունի 83 միավոր։

ArmenianEnglishRussian