Հայտնի է, թե որ համարը կստանա Բենզեման Ֆրանսիայի հավաքականում․ Դեշամը հնարավոր է փոխի թիմի տակտիկան հարձակվողին հարմարեցնելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել էին, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման վերադառնում է Ֆրանսիայի ազգային հավաքական։

L’equipe-ի հաղորդմամբ, 33-ամյա ֆուտբոլիստը ազգային ընտրանու կազմում հանդես կգա 19 համարի ներքո։ «Ռեալում» Բենզեման հանդես է գալիս 9 համարի ներքո, Ֆրանսիայի հավաքականում այն «զբաղեցրել» է Օլիվիեր Ժիրուն։

Ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը գիտակցում է, որ Բենզեման մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է։ Հնարավոր է, որ գլխավոր մարզիչը կփոխի թիմի տակտիկան։

Բենզեման հավաքականում վերջին հանդիպումն անցկացրել էր 6 տարի առաջ` Հայաստանի ընտրանու դեմ ու դարձել էր դուբլի հեղինակ։ 2015-ից նա չի հրավիրվում ազգային ընտրանի, թիմակից Մատիե Վալբուենայի շանտաժի գործի հետ կապված։

Հարձակվողը եռագույնների կազմում անցկացրել է 81 հանդիպումմ ու դարձել է 27 գոլի հեղինակ։

ArmenianEnglishRussian