«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթել «Ֆուլհեմին», իսկ Կավանին յուրահատուկ ցուցանիշ գրանցեց (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ընդունել էր «Ֆուլհեմին»։

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Էդինսոն Կավանին, ում գոլը կարելի է անվերջ դիտել։

Ուրուգվայցին նաև գրանցեց յուրահատուկ ցուցանիշ։ Նա 34 տարեկան հասակում ԱՊԼ-ում խփեց 10 գոլ։ 33+ տարիքում նման արդյունք «Յունայթեդից» գրանցել էին միայն Զլատան Իբրահիմովիչը ու Թեդդի Շերինգհեմը։

76-րդ րոպեին Ջոյ Բրայանը վերականգնեց հաշվի հավասարությունը։

Այս հանդիպումից հետո, «Յունայթեդը» 71 միավորով 2-րդն է։ «Ֆուլհեմը» 28 միավորով գտնվում է 18-րդ հորիզոնականում։

ArmenianEnglishRussian