«Չելսին» ռևանշի հասավ «Լեսթերի» նկատմամբ ու բարձրացավ 3-րդ հորիզոնական (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Չելսին» ընդունել էր «Լեսթեր Սիթիին»։

Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին, չնայած նրան, որ «ազնվականների» հարձակվող Տիմո Վերները 2 անգամ գրավեց Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասը, այնուամենայնիվ, հանդիպման գլխավոր մրցավար Մայք Դինը 2 դեպքում էլ չհաշվեց խփված գնդակները։

2-րդ խաղակեսի մեկնարկից 2 րոպե անց Անտոնիո Ռյուդիգերը բացեց հանդիպման հաշիվը։

67-րդ րոպեին Տիմո Վերները վաստակեց 11-մետրանոց, որը հստակ իրացրեց Ժորժինյոն։

76-րդ րոպեին Կելեչի Իհեանաչոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն այսքանից ավել Բրենդան Ռոջերսի սաներին անել չհաջողվեց։

Այս հաղթանակի շնորհիվ, լոնդոնյան ակումբը 67 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

«Լեսթեր Սիթին» 66 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում։

Հիշեցնենք, որ այս թիմերը միմյանց հետ մրցել էին օրեր առաջ ու վիճարկել էին Անգլիայի գավաթը, որտեղ նվազագույն հաշվով առավելության էր հասել «Լեսթեր Սիթին»։

ArmenianEnglishRussian