Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Փարիզում պատրաստվում է վարկանիշային մրցաշարի

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ֆրանսիա և վերջին մարզումներն է անցկացնում վարկանիշային մրցաշարից առաջ:

Մեր պատվիրակությունը մրցավայր է մեկնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ և հանգրվանել է Հիլթոն հյուրանոցում:

Թեպետ մրցաշարի կազմակերպիչ կողմը դեռ պաշտոնապես չի ներկայացրել մրցումային գրաֆիկը, բայց ըստ նախնական տվյալների մրցաշարի մեկնարկային օրը՝ հունիսի 4-ին մեր մարզիկներից ռինգ դուրս կգան 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Ներսիսյանի մրցակիցը կլինի Խորվաթիայի ներկայացուցիչը, իսկ Մանասյանը կմենամարտի անգլիացի բռնցքամարտիկի հետ:

ArmenianEnglishRussian