Արման Դարչինյանը օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեդանյութ)

Փարիզում ընթացող վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակիչում Արման Դարչինյանը առավելության հասավ վրացի` Գեորգի Կխարաբաձեի նկատմամբ:

Առաջին ռաունդում 5 մրցավարներից 4-ը նախապատվությունը տվեցին վրացի մարզիկին, սակայն 2-րդ ռաունդում Դարչինյանը հավաքվեց ու կարողացավ հաղթանակի նժարը թեքել իր կողմը:

Արդյունքում 2-րդ ռաունդում բոլոր 5 մրցվարները միաձայն՝ 10:9 հաշվով հաղթանակը շնորհեցին մեր բռնցքամարտիկին:

Դարչինյանը շատ գրագետ աշխատեց նաև 3-րդ ռաունդում և ի վերջո հաղթեց 3:2 հաշվով ու նվաճեց բաղձալի ուղեգիրը: Սա բռնցքամարտում Հայաստանի 2-րդ օլիմպիական ուղեգիրն էր:

Փարիզում օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի նաև Անի Հովսեփյանը։

ArmenianEnglishRussian